Մեր մասսին
Մեր մասսին
2014թ.-ին «Dentex Dental Group»-ը Երևան քաղաքում՝ Հանրապետության 62/150 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել հանրության առջև։ Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ստացած /ԱՄՆ, Եվրոպա/ արհեստավարժ մաստնագետներ, որոնք օգտագործելով նոր տեխնոլոգիաները` տրամադրում են միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ բժշկական ծառայություններ:

Առաջին այցի ժամանակ այցելուներին տրամադրվում է անվճար խորհրդատվություն, որն իր մեջ ներառում է նախնական բուժ․ զննում, անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև օրտոպանտոմոգրամա, ինչի արդյունքում հայտնաբերվում են բերանի խոռոչի առկա հիվանդությունները, ախտահարված ատամները և ամբողջ տեղեկատվությունը թվայնացված տարբերակով պահպանում ենք "Open Dental" ծրագրի միջոցով` անհատական էլեկտրոնային թղթապանակում։ Յուրաքանչյուր այցից/բուժումից հետո թղթապանակում թարմացվում են կատարված բուժական գործողությունները, այսպիսով ստեղծում ենք այցելուի անհատական «հիվանդության պատմություն», որը մշտապես թարմացվում և պահպանվում է մեր էլեկտրոնային բազայում։

Մեր մասսին
Մեր աշխատանքի մեջ առավել ուշադրության ենք արժանացնում ախտահանման գործընթացին։ Պահպանելով սանիտարական բոլոր նորմերը` ապահովում ենք թե՛ այցելուի անվնաս բուժումը, թե՛ բժիշկների կատարված աշխատանքի բարձր որակը։ Գործիքներն և սարքերը ախտահանում ենք հայտնի ախտահանիչ նյութերով, օրինակ՝ Aerodesin, Isorapid, Oralin և այն, այնուհետև գործիքները տեղադրվում են ավտոկլավ, որտեղ անցնում են նաև ջերմային ախտահանում, ինչով կանխվում է այցելուի վարակվելը տարաբնույթ հիվանդություններից, որոնցից են թոքաղտը, հեպատիտ А, B, C-ն, ՄԻԱՎ-ը և այլն։

Նաև նշենք, որ հեպատիտով այցելուները սպասարկվում եմ իրենց համար նախատեսված սենյակում` առանձնացված գործիքներով։

Կենտրոնում առկա է նաև օրտոպանտոմոգրամա, որը, ի տարբերություն առանձին ատամի թիրախային ռենտգենագրության, արտացոլում է պանորամային թվային ռենտգեն պատկերներ, ինչի օգնությամբ բժիշկները ստանում են այցելուի երկու ծնոտների վիճակի ամբողջական պատկերը, որի հիման վրա ավելի արագ և որակյալ ընտրվում է հետագա թերապիայի մարտավարությունը։

2020թ-ին վերոնշյալ ծառայություններին գումարվել է ևս մեկը՝ էսթետիկ և բուժական կոսմետոլոգիա, ինչի արդյունքում կենտրոնը վերանվանվել է ''Dentex Dental& Aesthetic Center''։

Մեր մասնագետների կողմից կատարված աշխատանքների որպես օբյեկտիվ գնահատական և որակի երաշխիք, բուժումից հետո մեր այցելուներին տրամադրում ենք «Երաշխիքային հավաստագիր», ինչով ապահովում ենք կատարված աշխատանքների բարձր որակը։

Աշխատելով միջազգային ստանդարտներին համապատասխան՝ կլինիկայի մասնագետները բացի արհեստավարժ լինելուց ատամնաբուժության մեջ, տիրապետում են նաև օտար լեզուների, ինչը առավել հարմարավետ է դարձնում աշխատանքը օտարերկրյա այցելուների հետ Dental-Tourism-ի շրջանակներում։

Մեր առավելություններից է նաև բարեխիղճ աշխատանքը Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։ "Առողջության ապահովագրություն" ունեցող այցելուները բացի վորոնշյալից հնարավորություն ունեն օգտվել ծառայություններից առավել ճկուն ժամանակացույցով։
Եթե դուք ունեք որեւէ հարց, խնդրում ենք կապնվել մեզ հետ ցանկացած հարմար ձեւով:
Էլ. Հասցեՙ: dentexdentalplyus.arm@gmail.com
Հեռ.
+374 95 54 68 20
+374 91 54 68 20
+374 93 54 68 20
Սոցիալական ցանց: Facebook | Instagram
Leave your phone and we will contact you!
Or you can call us yourself:
+374 95 54 68 20
Made on
Tilda