ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Dentex Dental & Aesthetic Center
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Շատերը ատամնաբույժի մոտ գնում են միայն այն իրավիճակում, երբ այլևս հնարավոր չէ չգնալ.օրինակ, երբ սուր ատամնացավը թույլ չի տալիս նորմալ կյանք վարել, և շտապ օգնություն է անհրաժեշտ ։ Սակայն, որպեսզի պահպանել ատամները առողջ, դուք պետք է գնաք բժշկի առնվազն կես տարին մեկ: Թվում է ՝ ինչու է դա պետք, Եթե ոչինչ չի անհանգստացնում:
OPG
Ատամների պանորամիկ նկար՝ օրթոպանտոմոգրաֆիա
Օրթոպանտոմոգրաֆիան կամ պանորամիկ նկարը վերին և ստորին ծնոտների ռենտգեն հետազոտություն է, որը ներառում է նաև վերծնոտային հոդը, քթի հարակից խորոչները և այլն:
Ժամանակակից օրթոպանտոմոգրաֆիայի պատկերները ստացվում են թվայնացված և պահպանվում են երկար ժամանակ:
Պանորամիկ պատկերրը անհրաժեշտ է ստոմատոլոգիայի բոլոր ոլորտներում: Թվային օրթոպանտոմոգրաֆիան նաև հնարավորություն է տալիս մանրակրկիտ զննել ծնոտի առանձին հատվածները:
Ատամի տեսանելի հատվածը կազմում է ատամի 50%-ից պակասը, և գնահատել, թե ինչ է կատարվում լնդի, ոսկորի ներսում, բժիշկը կարող է միայն ռենտգեն հետազոտության միջոցով: Ատամների օրթոպանտոմոգրաֆիան օգնում է ստոմատոլոգներին ավելի ճշգրիտ ախտորոշել խնդիրը, մշակել բուժման հստակ պլան և վերահսկել բուժման արդյունքը:Ատամների պանորամիկ նկարը ստոմատոլոգին հնարավորություն է տալիս գնահատել բոլոր ատամների վիճակը, դրանց հարաբերակցությունը մեկը մյուսի հանդեպ, որոշել ատամների և ոսկրային հյուսվածքի փոփոխություններրը, ախտորոշել պսակների և պլոմբայի տակ, բերանի խոռոչի դժվարհասանելի վայրերում առաջացած կարիեսը, ատամնախողովակների բուժումը, ատամների պրոթեզավորումը, պարոդոնտոզի բուժումը, կծվածքի ուղղումը, իմաստության ատամների հեռացումը:
Օրթոպանտոմոգրամման կիրավում է ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ մանկական ստոմատոլոգիայում:
Մեր Կենտրոնը ունի օրթոպանտոմոգռաֆիա անելու բացառիկ հնարավորություն ինչը էլ ավելի հասանելի , արագ և արդյունավետ կդարցնի Ձեր բուժումը մեզ մոտ:
Ինչու պետք է խորհրդատվություն?
Ատամը կարելի է պահպանել, եթե վաղ փուլում կարիես հայտնաբերվի։ Դա կարող է անել միայն ատամնաբույժը, քանի որ այդ փուլում ոչ մի ցավ չի պատճառում: Սակայն բժշկի զննումը և ռենտգեն ախտորոշումը թույլ է տալիս նկատել թաքնված կարիեսը և բուժել առավել հեշտ և մատչելի:

Այդ պատճառով է այնքան կարևոր պարբերաբար այցելել ատամնաբույժի , նույնիսկ այն դեպքերում, երբ ոչինչ չի անհանգստացնում: Եթե ցավի առաջացումից առաջ բուժում եք բերանի խոռոչի հիվանդությունները, երաշխավորված է առողջ և գեղեցիկ ատամնաշար:
Ատամի ցավը լուրջ խնդիրների նշան է
Բանն այն է, որ ատամնացավը նշան է այն բանի, որ բորբոքումը տարածվել է ատամի պուլպայի (նյարդի) վրա ։ Բորբոքված պուլպան առաջացնում է սաստիկ ցավ, որը հատկապես ուժեղանում է գիշերային ժամերին ։ Մինչեւ կարիեսը տարածվում է նյարդերի վրա, նա հասցնում է զգալիորեն ախտահարել ատամը.: Վնասվում է և ատամի վերին շերտը (էմալը), և դրա տակ գտնվող դենտինը: Նման դեպքերում, ի վերջո, երբ ,այցելուն մոտենում է ատամնաբույժին .մեծանում է աշխատանքի ծավալը և փոքրանում քիչ միջամտությամբ առողջ ատամներ ունենալու հնարավորությունը:

Լավագույն դեպքում, եթե ատամը կեսից պակաս ախտահարված է, ապա բժշկի կատարվող աշխատանքներից մի տարբերակը կարող է լինել ՝ հեռացնել բորբոքված նյարդը և վերականգնել ատամը պլոմբանյութի միջոցով: Բայց առավել հաճախ այն պահին, երբ պուլպան բորբոքվում է, բժիշկն արդեն նկատում է ատամի պսակի 50% - ից ավելի քայքայումը, իսկ այս դեպքերում հիմնականում ատամի վերականգնումը իրականացվում է միայն պսակով, իսկ դա զգալիորեն ավելի թանկարժեք գործողություն է, քան ատամի բուժումը պլոմբանութով:
Մեր կենտրոնում Դուք կարող եք ստանալ բարձրորակ ատամնաբուժական ծառայությունների ամբողջական փաթեթ: Գրանցվեք անվճար խորհրդատվության "Դենտեքս" ստոմատոլոգիական և էսթետիկ կենտրոնում:
Leave your phone and we will contact you!
Or you can call us yourself:
+374 95 54 68 20
Made on
Tilda