Դեմքի մաքրում
Դեմքի մաքրում
Դեմքի մաքրման ընթացակարգը համարվում է բավականին արդյունավետ: Դրա օգնությամբ դուք կարող եք զգալիորեն բարելավել մաշկի վիճակը եւ հաղորդել նրան առողջ տեսք: Սթրեսի, սխալ սննդի եւ հորմոնալ խափանումների ազդեցության տակ ավելանում է մաշկի ճարպի արտադրությունը, որպես հետեւանք, մաշկի մակերեսը դառնում է կեղտոտ, ճարպոտ, ծակոտիները խցանվում են եւ դադարում են գործել, առաջացնելով պզուկներ, ակնե:
Դասական
Վակուում
Ադամանդ
Ուլտրաձայնային
Դեմքի դասական մեխանիկական մաքրում
Դեմքի դասական (ձեռքի) մաքրումը երկար ժամանակ հայտնի եւ առավել արդյունավետ մաքրման միջոց է, որի ընթացքում ծակոտիները բացվում են քսուկի միջոցով, ապա մահացած շերտը մաշկից մեխանիկորեն հեռացվում է: Մաքրումից հետո մասնագետը կիրառում է հանգստացնող և ձգող դիմակ որպեսզի փակի ծակոտինեևը:
Դեմքի վակումային մաքրում
Վակումային մաքրումը դեմքի, ապարատային մեթոդ է որը մաքրում է մաշկը վակումային թերապիայի միջոցով. Մաքրման սարքը հատուկ բժշկական սարք է, որը հագեցած է վակումային գլխիկով: Այս կոսմետիկ կարգը բացարձակապես անցավ է, այն նրբորեն մաքրում է սև կորյակները, կոմեդոները եւ ծակոտիներում կուտակված ճարպը:
Դեմքի Ադամանդային մաքրում
Ադամանդի դերմաբրազիան մաշկի վերականգման մեխանիկական մեթոդ է, որն ավելի արդյունավետ է, քան թթվային և քիմիական մեթոդները : Ընթացակարգի անվանումը գալիս է ադամանդե ծածկույթի առկայությունից մաշկը մաքրելու համար նախատեսված գլխիկի վրա: Ցուցված է սպիերի, պիգմենտների դեպքում:
Դեմքի Ուլտրաձայնային մաքրում
Այն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որն առաջացնում է ուլտրաձայնային որոշակի հաճախականության և ինտենսիվության ալիքներ: Այս մեթոդը ենթադրում է էպիդերմիսի վերին շերտի նուրբ հեռացում: Միեւնույն ժամանակ մաշկի մահացած բջիջները, կեղտի մնացորդները, ճարպը և ճարպային խցանները հեռացվում են: Ծակոտիները զգալիորեն մաքրվում և փոքրանում են:
Մեր կենտրոնում Դուք կարող եք ստանալ բարձրորակ ատամնաբուժական ծառայությունների ամբողջական փաթեթ: Գրանցվեք անվճար խորհրդատվության "Դենտեքս" ստոմատոլոգիական և էսթետիկ կենտրոնում:
Leave your phone and we will contact you!
Or you can call us yourself:
+374 95 54 68 20
Made on
Tilda